«Էներգիայի եւ ռեսուրսների օգտագործում» առարկան կդասավանդվի Տավուշի դպրոցներում
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 29, 2011 14:45
Եկող ուսումնական տարվանից Իջեւանի եւ շրջակա համայնքների մի քանի դպրոցներում կդասավանդվի «Էներգիայի եւ ռեսուրսների օգտագործման ծրագիր» (SPARE) նախագծի «Էներգիայի եւ ռեսուրսների օգտագործում» առարկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Տապան» էկո-ակումբ ՀԿ նախագահ Հրանտ Սարգսյանը, Իջեւանի «Օրհուս» կենտրոնում ծրագիրը ներկայացվել է դպրոցների տնօրեններին, այժմ ընթանում են բանակցություններ նրանց հետ, որպեսզի ծրագրի իրականացումը լինի հնարավորինս արդյունավետ’ դպրոցի հնարավորություններին համապատասխանեցնելով:
Միջազգային այս նախագիծն իրականացվում է ԱՊՀ եւ Կենտրոնական Եվրոպայի 17 երկրներում: Անցած ինն ուսումնական տարիների ընթացքում Հայաստանում նախագծին մասնակցել են 140-ից ավելի դպրոցներ: 2010 թվականի սեպտեմբերից «Էներգիայի եւ ռեսուրսների օգտագործում» առարկան մտել է միջնակարգ դպրոցի համար հաստատված առարկաների ցանկ’ որպես առարկայական բաղադրիչ:
Ծրագրին մասնակցող դպրոցներում առարկան դասավանդող ուսուցիչները նախապատրաստական շրջանում եւ ուսումնական պրոցեսի ամբողջ ընթացքում մի քանի անգամ վերապատրաստվում են:






Facebook
Tweet This
Email This Post
