Խորհրդակցություն բազմաբնակարան շենքերի կառավարման և շահագործման հարցերի վերաբերյալ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 29, 2011 14:40

Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման խնդիրներին:Խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի» նախագիծը: Մասնավորապես, ներկայացվել են բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման¸ պահպանման և շահագործման բնագավառի բարեփոխումների հիմնական սկզբունքները, ինչպես նաև ծրագրի իրականացման ուղղությունները և մեխանիզմները: Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ժամանակ քննարկման մասնակիցներն իրենց դիտարկումներն ու տեսակետներն են արտահայտել ներկայացված փաստաթղթի առնչությամբ:

Դիտվել է 1816 անգամ:
Print Friendly

Leave a Reply