Հրդեհի 26 դեպք` 1 օրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 29, 2011 14:28

Հունիսի 28-ին ՝ժամը 10.59-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի հարակից խոտածածկ տարածքում:  Տարբեր ժամերի դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և փրկարական ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.08-ին, մարվել` 17.58-ին: Այրվել են 3 հա խոտածածկ տարածք և թփեր:

Հունիսի 28-ին և 29-ին խոտածածկ տարածքներ են այրվել նաև    Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 32/2 շենքի հարակից տարածքում՝ 5000 քմ, Ջրվեժ բանավանի գերեզմանատան հարակից տարածքում՝1000 քմ, Կուրղինյան փողոցի վերջնամասում` Դալմայի այգիների տարածքում՝7000 քմ, Վարշավյան փողոցի թիվ 45 շենքի հարակից տարածքում՝3000 քմ, Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 36 տան հարակից տարածքում՝2000 քմ, Արշակունյաց պողոտայի թիվ 286 տան հարակից տարածքում՝2000 քմ, Լենինգրադյան փողոցի սկզբնամասում` Դալմայի այգիների տարածքում՝2 հա, Մուշ թաղամասի հարակից` Դալմայի այգիների տարածքում՝2հա, ՛՛Քանաքեռ՛՛ ՀԷԿ-ի հարակից տարածքում՝2հա, Երվանդ Օտյան փողոցի թիվ 94 տան հարակից տարածքում՝ 3000 քմ, Փափազյան փողոցի վերջնամասում՝  5000 քմ, Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 27/6 շենքի հարակից տարածքում՝1հա, Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 25/1 տան հարակից տարածքում՝1200 քմ, Թամանցիների փողոցի թիվ 67 շենքի հարակից տարածքում՝ 2000 քմ, Բարձրաբերդի փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքում՝7000 քմ, Եռաբլուրի տարածքում՝2500 քմ, Բեռնակիրների փողոցի թիվ 86ա տան հարակից տարածքում՝4000 քմ, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում՝8 հա խոտածածկ տարածք և 30 փայտակոճ, Մուսալեռ գյուղում՝ 2 հա խոտածածկ տարածք և 250 հակ անասնակեր, Արտիմետ գյուղում՝3հա, Արարատի մարզի Մասիս քաղաքի երկաթգծի կայարանի հարակից տարածքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք և 5 փայտակոճ, Արագածոտնի մարզում՝ Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հարակից տարածքում՝3000 քմ, Կաքավաձոր գյուղում՝  1,5 հա մակերեսով , ինչպես նաև հանրապետության մի շարք այլ շրջաններում:  Հրշեջ- փրկարարների ուժերով բոլոր հրդեհները մարվել են:

Հունիսի 28-ին ՝ժամը  15.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հողմիկ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել`16.28-ին :  Այրվել է Ա. Կյուրեղյանին պատկանող 35 քմ մակերեսով օժանդակ շինությունը և այնտեղ պահեստավորված 300 կգ անասնակեր:

Նույն օրը՝ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի  Սասունիկ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.13-ին, մարվել` 17.32-ին:  Այրվել է Ա. Թադևոսյանին պատկանող 40 քմ մակերեսով անասնագոմի տանիքը և 30 քմ մակերեսով թոնրատան տանիքը:

Նույն օրը՝ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 27/1 տան տանիքում:  Դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ և փրկարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.31-ին, մարվել`19.17-ին:  Այրվել է Ս. Շահնազարյանին պատկանող տան 65 քմ մակերեսով տանիքը:

Հունիսի 29-ին՝ժամը  04.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վանթյան փողոցի թիվ 61 հասցեում գտնվող բանջարեղենի պահեստում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.40-ին, մարվել`05.00-ին:  Է. Գրիգորյանին պատկանող պահեստում այրվել է 70 քմ մակերեսով պենոպլաստե առաստաղը և 20 քմ թղթե տարաներ:

 

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply