Անջելինա Ջոլին դեմքի արյունոտ ձգումներ է կատարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2011 14:23

Ինչպես պարզվել է, Անջելինա Ջոլին պարբերաբար «Դրակուլայի ձգումներ» է կատարում: Այս կոսմետիկ գործողությունները արյան թրոմբոցիտներով հարուստ   խառնուրդների ներարկումներ են: Մասնագետները հաստատում են, որ դրանք խթանում են մաշկի մեջ կոլագենի մշակումը, նպաստում առողջացմանն ու երիտասարդացմանը: Խառնուրդը պատրաստվում է պացիենտի արյունից ու մշակվում հատուկ ցենտրիֆուգում, ինչի արդյունքում թրոմբոցիտները խառնուրդ  են ձևավորում, որն էլ ներարկվում է մաշկի մեջ: «Դրակուլայի ձգումները»  ակտիվացնում են առողջ հյուսվածքների աճը, արագ հեռացնում են բորբոքային երևույթները, նպաստում վերքերի ու   միկրոճեղքերի ապաքինմանը: Արդյունքը, համաձայնեք, տպավորիչ է:

Դիտվել է 1418 անգամ:
Print Friendly

Leave a Reply