19-ամյա երիտասարդը հոսանքահարվել է ընկուզենու վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 29, 2011 14:17
Հունիսի 28-ին ՝ժամը 15.03-ին ստացված տեղեկատվության համաձայն, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի Ներքին Շեն կոչվող հանդամասում` ընկուզենու վրա հայտնաբերվել է հոսանքահարված դիակ և այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ուժերով ծառից իջեցվել է Արծվաբերդ գյուղի բնակիչ,1992թ.-ին ծնված Արամ Դալլաքյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
