Կաննի գլխավոր մրցանակակիրը «Ոսկե ծիրանում»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 29, 2011 14:13

Երկար բանակցություններից հետո «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի երևանյան պրեմիերաների շարքում ներկայացնում է հռչակավոր ռեժիսոր Տերենս Մալիկի «Կենաց ծառ» ֆիլմը: Հայ հանդիսատեսին հնարավորություն է ընձեռվում տեսնել  2011 թվականի  Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն» արժանացած ֆիլմը: Մալիկը նկարահանել է ընդամենը 4 ֆիլմ, սակայն չորսն էլ արժանացել են բարձր գնահատականի: Կաննում մրցանակի հանձմանը ռեժիսորը ներկա չի եղել. նա երբեք չի հանդիպում լրագրողների հետ և չի մասնակցում կինոփառատոներին:

«Կենաց ծառ» երևակայական դրաման մի ընտանիքի պատմություն է, որում խոսվում է տիեզերքի, մարդկային հարաբերությունների և ընտանեկան արժեքների մասին: 11-ամյա Ջեքը իր հոգու հայացքով ընկալում է կյանքը, ինչպիսին որ կա: Իրականությունը փոխվում է, երբ երեխան առաջին անգամ հանդիպում է կյանքի դաժանությանը, և իր պատկերացումները կյանքի մասին իրեն գցում են լաբիրինթոսի մեջ: Ռեժիսորը օգտագործելով մանկական հիշողությունները՝ մարդկային կյանքը համադրում է տիեզերքի ընկալման հետ: Տաղանդը թույլ է տալիս Մալիկին պարզ թվացող «կենաց ծառ» հասկացությանը տալ տիեզերական կարևորություն:

 

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply