Չինաստանում կգործի դոնորության նոր ծրագիր

Օրվա լուր | | August 27, 2009 15:25
artchinaafpgi

Չինաստանի Առողջապահության փոխնախարար Հուանգ Ջիեֆու

Չինաստանը ստեղծել է օրգանների դոնորության ծրագիր, որը կպայքարի օրգանների անօրինական վաճառքի դեմ: Այս նոր համակարգը նաև կքաջալերի մարդկանց դոնոր դառնալ:

Չինաստանի առողջապահության նախարարությունը կսկսի զարգացնել այս ծրագիրը երկրի ավելի քան 10 քաղաքներում` ներառյալ Չինաստանի ամենամեծ քաղաքում` Շանհայում:

Օրգանների դոնորությունը տարածված պրակտիկա չէ Չինաստանում: Առողջապահության նախարարության տվյալներով` անցած տարվա ընթացքում ընդամենը 36 հոգի է դոնոր դարձել, չնայած Չինաստանն ունի 1.3 միլիարդ  բնակիչ:

Օրգանների դոնորության ծրագրի բացումը եղել է երկու օր առաջ:

Չինաստանում հիմնականում դոնորներ են դառնում մահվան դատապարտված կալանավորները: «Սակայն միայն այդ ճանապարհով անհնար է բավարարել այն 1.5 մլն մարդկանց պահանջը, որոնք որևէ օրգանի փոխպատվաստման կարիք ունեն»,- ասել է Չինաստանի բժշկական ասսոցիացիայի փոխպատվաստումների բաժնի փոխնախագահ Չեն Ժոնգուան:

«Դոնորական օրգանների հսկայական պահանջը բերեց նրան, որ այսօր ունենք օրգանների անօրինական վաճառքի սև շուկա, ինչի պատճառով էլ մարդիկ անհավատ են դարձել և դոնոր դառնալու պատրաստակամությունը կորցրել են,- CNN-ի փոխանցմամբ ասել է Չինաստանի Առողջապահության փոխնախարար Հուանգ Ջիեֆուն:

Ջիեֆուի խոսքերով` դոնորությունը ամեն տարի նվազում է Չինաստանում. 2007-ին եղել է դոնորության 41 դեպք, 2008-ին` 36, իսկ այս տարվա ընթացքում գրանցվել է ընդամենը 10 դեպք:

Չինաստանում ամեն տարի իրականացվում է 11.000 փոխպատվաստում: Ըստ ՄԱԿ-ի Առողջապահության միջազգային կազմակերպության` օրգանների 90 տոկոսը ապահովում են մահապատժի դատապարտված կալանավորները:

Չինաստանի առողջապահության նախարարությունը հուսով է, որ դոնորական օրգանների նոր ծրագիրը կօգնի ավելացնել ինքնակամ դոնորների թիվը:

Ամենաբարձր դոնորության ցուցանիշը Իսպանիայում է. այստեղ 1 միլիոնից 34-ը պատրաստ է դոնոր դառնալ: Չինաստանում դոնորության գործակիցը հետևայլն է ` 0.03 դոնոր 1մլն մարդուց:

Չինաստանի Առողջապահության փոխնախարարն ասել է, որ 10 տարի կպահանջվի Չինաստանի դոնորների գործակիցը 0.03-ից 0.3 հասցնելու համար (մեկ միլիոնի հաշվով):

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply