ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի, Տավուշի մարզերում եւ տեղում ծանոթացել ճանապարհաշինարարական մի շարք ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Օրվա լուր | | June 29, 2011 13:35

Նախարար Մ.Վարդանյանը եղել է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 2+700-կմ 5+200 հատվածում, որտեղ արդեն ավարտվել են հողային պաստառի աշխատանքները, ներկայումս տեղադրվում է ավազակովճային շերտը, որից անմիջապես հետո կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները: Մ.Վարդանյանը ծանոթացել է նաեւ ՀՀ կառավարության կողմից հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք ճանապարհահատվածներում իրականացվող շինաշխատանքներին, այդ թվում` Երեւան-Սեւան-Իջեւան 105-րդ կմ-ում, որտեղ վերականգնվում է ստորին հենապատը, Ծաղկաձորի մարզահամալիր 11-րդ կմ-ում, որտեղ արդեն վերանորոգվում է սողանքային տեղամասը:

 

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply