Պաղեստինն ակնկալում է, որ Հայաստանը առաջինը կճանաչի իր անկախությունը, իսկ Երեւանը հերքում է նման պայմանավորվածության առկայությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2011 11:59

Պաղեստինն ակնկալում է, որ Հայաստանը առաջինը կճանաչի իր անկախությունը:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով AFP-ն , այս մասին ասել է վերջերս Երեւան այցելած Պաղեստինյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչ Նաբիլ Շաաթհը:

«Մենք տեղեկություն ունենք, որ առնվազն 24 պետություններ որոշել են մինչեւ սեպտեմբեր ճանաչել մեր անկախությունը», – ասել է Նաբիլ Շաաթհը, հավելելով, որ Հայաստանը կարող է լինել առաջինը:

Մեդիամաքս-ի դիվանագիտական աղբյուրն այսօր հերքել է պաղեստինյան ներկայացուցչի հայտարարությունը:

«Նաբիլ Շաաթհի` Երեւան կատարած այցի ընթացքում Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման մասին որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել», – ընդգծել է աղբյուրը:

 

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply