Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (7 մարդ) Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով մեկնում է Իրան` վերելք կատարելու այդ երկրի բարձրագույն լեռը` Դեմավենդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 29, 2011 11:58

Հունիսի 30-ին Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (7 մարդ) Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով մեկնում է Իրան` վերելք կատարելու այդ երկրի բարձրագույն լեռը` Դեմավենդը, որի բարձրությունն է 5671 մետր:

Վերջին 15 տարիների ընթացքում  պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունից թիմային ոչ մի միջազգային վերելք չի կատարվել: Սա առաջին և լուրջ փորձն է վերականգնելու հայկական լեռնագնացության ավանդույթները:

 

2011 թվականի մարտի 1-ից իր գործունեությունը սկսեց Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան: Ֆեդերացիայի նպատակներն են երկրում լեռնային սպորտաձևերի զարգացումը, երիտասարդության ներգրավումը ակտիվ հանգստին, Հայաստանի ներկայացումը միջազգային ալպինիստական կառույցներում: Ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը:

Հայաստանում ալպինիզմի ակտիվ զարգացումը նկատվեց անցած դարի 30-ական թվականներին: 1935 թվականին Հայաստանի ամենաբարձր կետը` Արագած լեռը, միաժամանակ բարձրացավ 1000 մարդ: Այդ միջոցառման ղեկավարը Վահրամ Դարյանն էր, որի ուժերով և նվիրվածությամբ 1950 թվականին Հայաստանում ալպինիզմով զբաղվողների թիվը հասավ 1500 –ի: Այդ ցուցանիշը մինչ այսօր էլ չի գերազանցվել:

Սովետական Միության անկումից հետո Հայաստանում ալպինիզմը անկում ապրեց, անգամ դժվար էր Կովկասի լեռներ գնալ: Բայց լեռնագնացները չէին դադարեցնում վերելքները հայաստանյան լեռներում: Մեր լեռները ալպինիստական բարդության կարգով դժվար չեն: Նույնիսկ Արագածի հյուսիսային գագաթը մեծ բարդություն չունի: Բայց միևնույն է միշտ կան տեղեր, որտեղ կարող են կազմակերպվել մարզումներ, կան նաև շատ լավ ժայռամագլցման ուղիներ:

Ֆեդերացիայի առաջնահերթ խնդիրներն են.

1. Ալպինիզմի ազգային հզոր հավաքականի ստեղծումը.

2. << Հայաստանի լեռնագնաց >> կոչման վերականգնումը.

3. Գործնական կապերի հաստատումը ԱՊՀ և միջազգային նմանատիպ ֆեդերացիաների հետ:

 

 

 

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply