Պարտքերի պատճառով Բելառուսը հոսանքազրկվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2011 11:22

Այս գիշեր ռուսական կողմը լրիվ դադարեցրել է հոսանքամատակարարումը Բելառուսին, որը չի մարել իր պարտքերը:

«Интер РАО ЕЭС»  ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ  Մինսկից հերթական վճարում չի կատարվել (600 մլն ռուբլի), այդ պատճառով էլ լրիվ դադարեցվել է հոսանքի մատակարարումը:

Խնդիրներ կային դեռևս հունիսի սկզբից, այն ժամանակ մասամբ էր դադարեցվել մատակարարումը, սակայն զգուշացրել էին, որ եթե պարտքը հասնի կես մլրդ-ի, ապա լրիվ կհոսանքազրկեն երկիրը: Ռուսական կողմից հայտնել են, որ մատակարարման սահմանափակումը քաղաքական ենթատեքստ չունի ու բոլոր բանակցությունները կորպորատիվ մակարդակի վրա են կատարվում:

 

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply