Էլմիրա Անտոնյանը համլրեց մեդալների իր հավաքածուն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 29, 2011 11:14

Չեխիայի Լիբերեց քաղաքում անցկացվեց սեղանի թենիսի վետերանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում էին աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ առաջնությունների բազմակի մրցանակակիրներ Էլմիրա Անտոնյանն ու Գոհար Խանզրատյանը: Նրանք հանդես եկան  50-59 տարեկանների մրցավեճում: Մենախաղերում Անտոնյանը առավելության հասնելով բոլոր մրցակիցների նկատմամբ մտավ եզրափակիչ: Լարված պայարոււմ նա 2:3 հաշվով զիջեց Եվրոպայի իննակի չեմպիոնուհի, ներկայումս Սլովակիան ներկայացնող Վալենտինա Պոպովային: 55-ամյա Էլմիրան ընկերակցելով Լարիսա Անդրեևային, զուգախաղերի եզրափակչում  պարտվեց Վալենտինա Պոպովա-Լարիսա Ֆարինա երկյակին:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply