Արտարժույթի միջազգային հիմնադրամի նոր ղեկավարը կին է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2011 10:39

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը` Քրիստին Լագարդը  դարձել է  ԱՄՀ-ի առաջին կին ղեկավարը:

Լագարդի թեկնածությանը կողմ են արտահայտվել եվրոպական երկրների մեծամասնությունը, ինչպես նաև Չինաստանն ու Ռուսաստանը: Նա փոխարինել է աղմկահարույց պատմության պատճառով պաշտոնից հրաժարական տված Դոմինիկ Սթրոս-Կանին:

ԱՄՀ-ի ղեկավարն ընտրվել է 5-ամյա ժամկետով, սկսած 2011-ի հուլիսի 5-ից: Հետաքրքրական է, որ Լագարդը ոչ միայն առաջին կին ղեկավարն է այս պաշտոնում, այլև առաջին ԱՄՀ-ի ղեկավարը, ով չունի տնտեսագիտական կրթություն: Մինչ Ֆրանսիայի կուսակցության շարքերն անցնելը , Լագարդն աշխատել է Չիկագոյում, ղեկավարել է իրավաբանական ընկերություն: Իսկ 2007-ին նա ստացել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը:

 

 

 

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply