Ճապոնուհին աշխարհով մեկ մերկ ֆոտոսեսիաներ է կազմակերպում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 29, 2011 10:17

Սեփական բարդույթները հաղթահարելու նպատակով  զբոսաշրջիկը մերկ լուսանկարվում է ամենաանսպասելի վայրերում: Նյույորքյան բժշկական համալսարանի նախկին ուսանող  Միրու Կիմն իր բնույթով համեստ է ու ամաչկոտ: Այդուհանդերձ, իր անսպասելի լուսանկարներով կարողացել է  ամենաանսովոր ու ազատամիտ մոդելի համբավ վաստակել:

«Աշխատանքս օգնում է  ազատվել մթության, մենակ մնալու ու ամայի վայրերի նկատմամբ վախերից, որոնք ինձ հետապնդում են մանկուց: Այժմ սովորել եմ ու այլևս չեմ նյարդայնանում ամեն դատարկ բանից: Երբ մենակ եմ մնում ու մերկ  քաղաքային ավերակների մեջ, հասկանում եմ, որ  ինձ շրջապատող թշնամական տարածությունը վերածվում է հարմարավետ ու հաճելի վայրի: Ու ինձ պատում է մի միտք, որ ես անվտանգ պայմաններում եմ, ինձ ոչինչ չի սպառնում»:

Որոշ քննադատներ այդ լուսանկարները համարում են անճաշակ ու այլանդակ, սակայն ճապոնուհուն այդ կարծիքները քիչ են հետաքրքրում: «Ես կանեմ այն, ինչ ինձ դուր է գալիս ու կարևոր չէ, հավանում են արածս, թե ոչ»:

 

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply