Երևանցիները հաղթեցին ստեփանակերտցիներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 29, 2011 9:19

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան  մարզադաշտում անցկացված ֆուտբոլի  ընկերական խաղում մրցեցին Երևանի «Փյունիկ» և Ստեփանակերտի «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմերը: Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը: Երևանցիների դարպասը գրավեց Արմեն Գևորգյանը: Սակայն «Փյունիկի» խաղացող  Հովհաննես Հովհաննիսյանն առաջին կեսում պատասխան գնդակը խփեց: Իսկ երկրորդ կեսում նա աչքի ընկավ ևս մեկ անգամ: Այսպիսով, երևանցիները հաղթեցին 2:1 հաշվով:

 

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply