Իսպանացիները նշում են «Տոմատինա» ազգային տոնը· օգտագործվել է 110 տոննա պոմիդոր
Օրվա լուր | ankakh | August 27, 2009 14:54
Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել երեկ Իսպանիայում նշվող «Տոմատինա» տոնակատարությանը, որը նաև կոչում են «պոմիդորային պատերազմ»: Տոնակատարության սկիզբը դրվում է Վալենսիայի Բունոլ քաղաքում· փողոցային մարտերի ժամանակ օգտագործվել է 110 տոննա պոմիդոր:
«Տոմատինա» տոնը տևում է 1 շաբաթ և ներառում է նաև երաժշտական համարներ, պարեր, հրավառություն: Պոմիդորային պատերազմի նախորդ գիշերը ազգային «Պաէլի» կերակրատեսակի պատրաստման մրցույթ է կազմակերպվում:
Բունոլ քաղաքն ունի 10 հազար բնակիչ, սակայն տոնակատարությանը մասնակցելու համար
քաղաք է ժամանում շուրջ 40 հազար տուրիստ:
Տոնակատարությանը նախապատրաստվելիս քաղաքի խանութների սեփականատերերը պլաստիկից թիթեղներով փակում են խանութների պատուհանները` պաշտպանելու առաջիիկա պոմիդորային գրոհներից:
Տոնակատարությունը նվիրված է քաղաքի հովանավորներ սուրբ Լուի Բերտրանին և Աստվածամորը:
Պոմիդորներով կռվելու ավանդույթը դրվել է 1945-ին: Լեգենդի համաձայն` 1-ին պոմիդորներով կռիվը տեղի է ունեցել ֆեստիվալի ժամանակ մի քանի ընկերների միջև: Ֆրանկոյի տիրակալության տարիներին այս տոնակատարությունը արգելվել էր, սակայն վերածնվեց անցած դարի 70-ական թվականներին: 1980-ից սկսած` տոնակատարության համար պոմիդոր մատակարարում են քաղաքային իշխանությունները: Այս տարվա «Տոմատինա»-ի համար իշխանությունները տրամադրել են 28 հազար եվրո:






Facebook
Tweet This
Email This Post
