Տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի առաջին նիստը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 28, 2011 18:08

Կառավարությունում այսօր կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նիստում քննարկվել են «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2011թ. տարեկան պլան-բյուջեն և 2011-2012 թթ. տարեկան գնումների պլանը: «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Սերգեյ Վիրաբյանը մանրամասներ է ներկայացրել 53 մլն ԱՄՆ դոլար արժեքով ծրագրի չորս հիմնական` «Աջակցություն մրգի և ընկուզեղենի արտադրության ոլորտին», «Գյուղական ենթակառուցվածքներ», «Ծրագրի կառավարում» և «Այգեգործական վարկեր» բաղադրիչների վերաբերյալ: Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ժամանակ խորհրդի անդամներն իրենց կարծիքներն են հայտնել ներկայացված փաստաթղթերի առնչությամբ: Ամփոփելով քննարկման արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է լրամշակել 2011թ. տարեկան պլան-բյուջեն և 2011-2012թթ. տարեկան գնումների պլանն արված դիտողություններով ու առաջարկություններով և ներկայացնել խորհրդին:
Խորհուրդը քննարկել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի բաղադրիչ «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության հիմնադրմանն առնչվող հարցեր:
Նիստի ընթացքում արծարծվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գնումների միջգերատեսչական hանձնաժողովի ձևաչափի հարցը:
Ի թիվս այլ հարցերի, հաստատվել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի «Ենթակառուցվածքների վերականգնում» բաղադրիչի շրջանակում 2011-2015թթ. գազիֆիկացման աշխատանքների իրականացման նպատակով սահմանված կարգով ընտրված համայնքների ցանկը, ինչպես նաև հավանություն է տրվել ՀՀ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր և Արփի համայնքներում գազիֆիկացման լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու առաջարկին:

 

 

Դիտվել է 1758 անգամ:
Print Friendly

Leave a Reply