ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 28, 2011 18:05

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 28-ին ընդունել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առընչվող հարցեր:

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է և ընդգրկում այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են խաղաղապահությունը, ռազմական կրթությունը, ռազմական վարժանքները, պաշտպանական բարեփոխումները:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ջեյմս Ապատուրային կովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը:

 

 

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply