Մենուան «Արմնյուզից» չի հեռանում. Դառնալու է Արտակ Ալեքսանյանի գործընկերը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 28, 2011 17:56

Մենուա Հարությունյանը չի հեռանում «Արմնյուզ» հեռուստաընկերությունից։ Tert.am–ի հետ զրույցում նա հերքեց խոսակցությունները, թե իրեն «Արմնյուզ» հեռուստաընկերությունում զբաղեցրած պաշտոնից հեռացնում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիրքերը թուլացնելու նպատակով։

«Ես «Արմնյուզ»–ում երբեք պաշտոնապես գրանցված չեմ եղել, ուղղակի իմ ընկերությունն ու «Արմնյուզ» ընկերությունը իրար հետ համագործակցել են, ու այդ պայմաններում եմ ես աշխատել «Արմնյուզում»։ Արտակ Ալեքսանյանը ոչ ոքի տեղն էլ չի գալիս, այդ հաստիքը կար՝ նա գալիս է, որպես լրատվական ծրագրերի տնօրեն, իսկ ես «Արմնյուզում» արդեն կզբաղվեմ կոմերցիոն հարցերով, իսկ «Արմնյուզ»–ի տնօրենը, ընկերության սեփականատերերի որոշմամբ, եղել ու մնում է Արման Թերջանյանը։ Այնպես, որ ես «Արմնյուզից» չեմ հեռանում, ինձ ոչ ոք «գործից չի հանում»,– նշեց Մենուա Հարությունյանը։

Իսկ Արտակ Ալեքսանյանը, ինչպես հավաստիացրեց Մենուա Հարությունյանը,«Արմնյուզ» է տեղափոխվում ընկերության լրատվական բաժնի աշխատանքը ավելի ուժեղացնելու համար։

Tert.am

Դիտվել է 1520 անգամ:
Print Friendly

Leave a Reply