Դադարեցվել է ռեկտորի լիազորությունները
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 28, 2011 16:50
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է “Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում: Հիմք է ընդունվել Սերգեյ Սարաջյանի դիմումը:
Նախարարի մեկ այլ հրամանով “Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանին՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:






Facebook
Tweet This
Email This Post
