Պերմում 14-ամյա դպրոցականը կդառնա ՌԴ ամենաերիտասարդ հայրիկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2011 14:15

Պերմում 14-ամյա տղան հայր է դառնալու. երեխա նրան կպարգևի ավագ քույրը:  15-ամյա Նաստյան այս ամիս արդեն երեխա է ունենալու:

Մանկահասակ ծնողները զարմիկներ են: Նրանց վաղ տարիքում որդեգրել է հարազատ մորաքույրը, այդ պատճառով էլ  ըստ փաստաթղթերի նրանք քույր և եղբայր են:

Կինը ապշած է`  նա մինչև վերջ էլ համոզված է եղել, որ երեխաներն ընկերություն են անում: Իսկ մի անգամ էլ Նաստյան հայտարարել է, թե ` ես հղի եմ:

Երեխաները խոստովանել են, որ վաղուցվանից են սիրում միմյանց ու չեն կամենում բաժանվել:

Իմանալով, որ ծնողներ են դառնալու, վախեցել են ու ամեն ինչ պատմել: Հայրիկը  երդվել է` ամեն ինչում օգնել քրոջը, իսկ երբ մեծանա` կամուսնանա նրա հետ:

Աշխարհի ամենաերիտասարդ հայրիկն ապրում է Մեծ Բրիտանիայում. նա հայրացել է 2010-ին` 12 տարեկանում:

 

 

 

Դիտվել է 2069 անգամ:
Print Friendly

Leave a Reply