Հաշմանդամ մարդիկ աշխատանք կգտնեն վեբ-կայքով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 27, 2009 15:42

dscn20661Աշխատանք փնտրող հաշմանդամ մարդկանց աջակցելու նպատակով այսօրվանից Հայաստանում գործում է «Իրացրու աշխատանքի քո իրավունքը» կարգախոսով www.jobs.disability.am վեբ-կայքը: Կայքի գործարկումը նախաձեռնել է հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող «Ունիսոն» հկ-ն:

«Մենք մեր կայքում կտեղադրենք այն աշխատատեղերը, որոնք մեզ պաշտոնապես կտրամադրեն այն գործատուները, որոնք պատրաստ են ընդունել աշխատանքի հաշմանդամների,- այսօր կայքի շնորհանդեսին ասաց «Ունիսոնի» գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը,- այսօրվա դրությամբ մենք գրավոր համաձայնություններ դեռ չունենք, սակայն ինչ-որ պայմանավորվածություններ կան Վիվասելի հետ, Օրանժն էլ է հանդես գալիս այդպիսի նախաձեռնությամբ»:

Հայաստանում բնակվող 170 հազար հաշմանդամներից մոտ 105 հազար աշխատաունակ են, սակայն աշխատանքով ապահոված են միայն նրանց 8 տոկոսը:

Ալավերդյանն ասում է, որ կայքում ամենակարևորը հաշմանդամների տվյալների բազան է, որը հնարավորություն է տալիս պարզելու, որ բազմաթիվ ունակություններով շատ հաշմանդամներ կան: «Իսկ ամենակարևորը, որ գործատուն կարող է այցելել կայք ու տեսնել թե ինչ խնդիր ունի այդ մարդը, և արդյոք այդ խնդիրը կխանգարի այդ աշխատանքին թե ոչ, կամ պիտանի է արդյոք այդ աշխատանքին»,- ասում է Ալավերդյանը:

Կայքը պարունակում է տեղեկություններ հաշմանդամներին, ինչպես նաև այն գործատուներին տրվող արտոնությունների մասին, ովքեր աշխատանքի են ընդունել առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամներ:

Աշխատանք փնտրող բոլոր գործատուներին խորհուրդ է տրվում գրանցվել կայքում, ինչը կբարձրացնի աշխատանք գտնելու նրանց հնարավորությունը:

Կայքը պարունակում է գործնական խորհուրդներ, թե ինչպես կազմել ռեզյումե, աշխատանք որոնել, կամ հարցազրույց տալ :

Կայքի գործարկումն իրականացվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Նիդեռլանդների կառավարության միջոցներով::

Դիտվել է 3514 անգամ:
Print Friendly

Leave a Reply