Ֆինանսների նախարարը մեկնել է Մոսկվա

Պաշտոնական, Օրվա լուր | | June 28, 2011 13:38

Հունիսի 28-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Եվրասիական զարգացման բանկի հերթական նիստին:

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է և ստեղծվել է 2006թ. Ռուսաստանի Դաշնության ու Ղազախստանի Հանրապետության կողմից: Բանկի անդամ երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետութ­յունը, Բելառուսի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը: Բանկի հիմնական նպատակը անդամ-երկրների շուկայական տնտե­սութ­յունների զարգացմանը աջակցելն է:

Հայաստանը բանկին անդամակցում է 2009թ-ից: Բանկի խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչը ՀՀ ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանն Է:

Եվրասիական զարգացման բանկի այս նիստի ընթացքում քննարկվելու են տնտեսա­կան համագործակցությանն առնչվող հարցեր, բանկի կողմից իրականացվող ծրագրերը և այլ հարցեր:

 

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply