Բրազիլիայում ցրտեր են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 28, 2011 13:28Եղանակային այս փոփոխություններն ապշեցրել են ոչ միայն տեղաբնակներին, այլև օդերևութաբաններին:
Ցուրտն ու սառցե անձրևը Սանտա Կատարինա նահանգի փողոցները վերածել են իսկական սառցադաշտի: Իսկ երկրի ամենահարավային նահանգում մի քանի դպրոց է փակվել: Ցուրտն անհարմարություն է ստեղծել նաև զբոսաշրջիկների համար: Նրանք պատրաստ չեն եղել բնության նմանատիպ քմահաճույքի ու, բնականաբար, տաք հագուստ չեն վերցրել: Այդուհանդերձ, բնակիչները որոշել են օգտվել ընձեռված հնարավորությունից և վայելել այս պայմանները:







Facebook
Tweet This
Email This Post
