Քանդակները քանդվում են/նկարներ/

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 28, 2011 13:10

Արդեն մոտ երեք տասնամյակ է, ինչ Իջևանի մարզպետարանին կից այգին զարդարում են գեղեցիկ քանդակները: Այստեղ 1985թ. սկսած սկիզբ դրվեցին եւ հաջորդող մի քանի տարիներին անցկացվեցին քանդակի համամիութենական եւ միջազգային սիմպոզիումներ, որոնց արդյունքում Իջևանի կենտրոնական այգին դարձավ գեղեցիկ զբոսատեղի ու փոքրիկ հանգստավայր: Սակայն այդպես էր միայն սկզբանական շրջանում: Պատկերն այսօր այլ է: Այգին զարդարող հայ և օտարերկրացի քանդակագործների կողմից ստեղծված աշխատանքները օրեցօր վնասվում են անհայտ անձանց կողմից: Քանդակներից մեկը զրկվել է իր ձեռքից, մյուսը` դրա հետ միասին նաև անգլուխ է: Այգու մի անկյունում էլ անխնամ ընկած է “Պատանի փարավոն” արձանը:
Ահա ներկայացնում ենք մի ֆոտոշարք, որը առավել հստակորեն է ներկայացնում աղավաղված քանդակների պատկերը:

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply