Օնլայն քվեարկություն. Microsoft Imagine Cup մրցույթին մասնակցող Հայաստանը 27-րդ տեղում է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 28, 2011 13:31

X-TEACH թիմը, որն իր Teach Me Now նախագծով հաղթելէ հայաստանյան Imagine Cup Armenia 2011 մրցույթը, իրավունք է ստացել մասնակցելու Microsoft Imagine Cup 2011համաշխարհային մրցույթին: Այն այս տարի անց է կացվելու New York-ում հուլիսի 8-ից 13-ը:

«Այժմ ընթանում է առցանց հանրային քվեարկություն, և ներկա պահին Հայաստանը 134 մասնակից երկրների թվում զբաղեցնում է 27-րդ տեղը: Եթե լինենք առաջինների շարքում, ժյուրին հիմնական մրցույթում ավելի մեծ ուշադրություն կդարձնի X-TEACH-ի նախագծին»,- PCNews.am-ի հետ զրույցում նշեց X-TECH ընկերության տնօրեն և X-TEACH թիմի ղեկավար Արման Աթոյանը:

Teach Me Now նախագծի նպատակն է ստեղծել խմբակային կրթության փոխանակման հարթակ, որը կմիավորի տարբեր թրեյնինգներ փնտրող ու անցկացնող մարդկանց:

X-TEACH թիմի անդամ Նելլի Ադամյանի խոսքով՝ կայքի միջոցով կկազմակերպվեն և՛ օնլայն, և՛ օֆֆլայն թրեյնինգներ, միջնորդավճարը կկազմի թրեյնինգների արժեքի 10%-ը:

Թմի և ներկայացվող նախագծի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի օգտին քվեարկել կարելի է՝ այցելելով այստեղ.

1. Հավաքեք պատկերված կոդը և սեղմեք LIKE,
2. Նշեք այն Account-ը, որի միջոցով ցանկանում եք քվեարկել՝ Facebook, Twitter, Yahoo կամ Google:

Իսկ նախագիծը ներկայացնող հոլովակը դիտեք ստորև.

«Երևակայության գավաթը» Microsoft տեխնոլոգիաների վրա հիմնված ամենամյա ուսանողական համաշխարհային մրցույթ է, որը խրախուսում է երիտասարդներին կիրառելու իրենց երևակայությունը, կիրքն ու ստեղծագործական ունակությունները` առաջարկելով նորարարական տեխնոլոգիական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն աշխարհի հրատապ և կարևոր խնդիրների լուծմանը: Մրցույթն անցկացվում է արդեն ինը տարի: Անցյալ տարի տեղի ունեցած մրցույթին մասնակցել են ավելի քան 325,000 ուսանող 100 երկրներից:

 

PCnews.am

 

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply