ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 28, 2011 12:58

Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության կողմից որպես առաջնահերթություն ճանաչված գյուղատնտեսության զարգացմանն ուղղված  վարկային ծրագրի  տրանսպորտային խնդիրներին առնչվող հարցեր: Պարոն Հապին նշել է, որ ներկայումս տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ` հիմնականում սոցիալական ծրագրերից անցում է կատարվում  գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը` ուղղակի աջակցություն ֆերմերներին, ոռոգման համակարգերի ու ենթակառուցվածքների բարելավում, ինչը ենթադրում է նաև որակյալ ճանապարհների առկայություն: Այդ համատեքստում քննարկվել է կենսական ճանապարհների բարելավմանն ուղղված 40 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային ծրագիրը:

 

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply