ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարները մասնակցել են ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին «լեյտենանտ» սպայական կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 28, 2011 12:56

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունիսի 28-ին Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում մասնակցել են ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին «լեյտենանտ» սպայական կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը:

Շնորհավորելով ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին սպայական կոչում ստանալու կապակցությամբ` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Նայելով ձեզ` կարող ենք համոզմունք հայտնել, որ հայոց բանակ զորակոչվող երիտասարդը վստահությամբ է իր պարտքը կատարելու Հայրենիքի հանդեպ, քանզի նրա առողջության համար հոգ են տանելու ձեր պես գրագետ բժիշկները»:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում փաստել է, որ ի դեմս ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ-սպաների` հայ զինվորի կյանքն ու առողջությունը վստահելի ձեռքերում է:

 

 

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply