Աղյուսակը գլխավորում են հայ շախմատիստները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 28, 2011 13:02

Մոսկվայում անցկացվում է Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված շախմատի ավանդական պատանեկան մրցաշար` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի հավաքականների և «Դվորկովիչի հյուրասենյակ» թիմի մասնակցությամբ: Հայաստանի ներկայացուցիչները երկու մրցախաղերում պարտության են մատնել չինացիներին (3:1, 3:1) և երկու հաղթանակ են տարել Ղազախստանի հավաքականի նկատմամբ (3,5:0,5, 4:0): Չորս տուրից հետո աղյուսակը 13,5 միավորով գլխավորում են հայ շախմատիստները: Նրանք երեք միավորով գերազանցում են երկրորդ տեղում ընթացող ադրբեջանցիներին:

Դիտվել է 643 անգամ:
Print Friendly

Leave a Reply