Երկնագույն ծովախեցգետինների զույգին անվանել են արքայազն Ուիլյամի ու նրա կնոջ պատվին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2011 12:16

Բացառիկ երկնագույն ծովախեցգետիններին որսացել են  արքայազն Էդուարդի կղզիների ափերի մատույցներից: Զույգն անվանվել է  Քեյթի ու Ուիլյամի անուններով: Ներկայումս ծովախեցգետինները գտնվում են  Կանադայի ձկնորսության թանգարանում, երկուսն էլ էգ են, սակայն  դա չի խանգարել Ուիլյամ անունով կնքել նրանցից մեկին:

Երկուսն էլ հետաքրքիր գույն ունեն. մեկը լրիվ երկնագույն է , իսկ մյուսը` երկնագույն-նարնջագույն համադրությամբ է երանգավորված:

Արքայական զույգը մտադիր է  այցելել կղզի, սակայն  թանգարան  կգնան, թե ոչ, չի ճշգրտվում:

Սա նմանատիպ միակ դեպքը չէ, որ կենդանիներին անվանում են թագավորական զույգի անունով. մինչ արքայական հարսանիքը, Ավստրալիայում, նրանց պատվին կորկորդիլոսների զույգ էին անվանել: Հետաքրքրական է, որ էգ ու որձ կորկորդիլոսները  մեկը մյուսի համար «խենթանում են» ու անընդհատ միասին են:

 

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply