Հրայր Սիմոնյանը լավագույնն է Աբու Դաբիի արագ շախմատի միջազգային մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 27, 2009 15:03

simonian01Աբու Դաբիում ավարտված արագ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող ճանաչվեց Հրայր Սիմոնյանը: Մեր երկրի ներկայացուցիչը, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, 1-2-րդ տեղերը բաժանեց ուկրաինացի Յուրի Դրոզդովսկկիի հետ: Սակայն, ըստ լրացուցիչ գործակիցների նախապատվությունը տրվեց Սիմոնյանին, որն էլ գրավեց առաջին տեղը:

Հայաստանի մեկ այլ շախմատիստ` Հրանտ Մելքումյանը վրացի Զուրաբ Ստուրուայի հետ միասին բաժանեց 3-4-րդ տեղերը (երկուսն էլ` 6,5-ական միավոր): Զավեն Անդրիասյանը վաստակած 5 միավորով հանգրվանեց 9-14-րդ տեղերը զբաղեցնողների խմբում: Մրցաշարին մասնակցում էր 31 շախմատիստ:

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply