Հավերժական սեր…

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2011 10:33

22-ամյա  կինը որոշեց, որ նույնիսկ իր սիրելիի անհեթեթ ու վաղաժամ մահը չի կարող արգելել ամուսնական սուրբ դաշինքով կապվել այն մարդու հետ, ում կյանքից առավել է սիրում:

Երիտասարդ ֆրանսուհի Կարեն Ժյումոն պաշտոնապես դարձել է Անտոնիո Մելոյի կինը, ով  արդեն 2 տարի է,  ինչ մահացել է` այդպես էլ չհասցնելով ամուսնանալ իր ապագա  երեխայի մոր հետ: Այս ամուսնության համաձայնությունը տվել է Ֆրանսիայի նախագահը:

Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, ֆրանսիական օրենսդրությունը չի արգելում հետմահու ամուսնությունը, եթե մինչ մահվան պահը զույգերը պլանավորել են ամուսնանալ:

 

Դիտվել է 2156 անգամ:
Print Friendly

Leave a Reply