Մայրը հրաժարվել է վաճառել աղջկա դեմքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 28, 2011 9:49Թուրք միջնորդները, որ կամենում են գնել Թուրքիայում մահացող ռուս աղջկա օրգանները, ստացել են նրա մոր վճռական հրաժարականը:
Մայրն անընդհատ աղջկա կողքին է գտնվում ու շատ վրդովված է իր աղջկան օրգանների պահեստի վերածելու թուրքերի փորձերից: «Մենք նույնիսկ այդ հարցը չենք քննարկում: Դրա մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասել է աղջկա մայրը: Չնայած բժիշկների կանխատեսումներին, մայրը հավատում է, որ աղջիկը դուրս կգա կոմայից:
Բառացիորեն երեկ, երբ բժիշկներն արձանագրեցին նրա մահը, աղջիկը շարժվել է.«Ես շոյում էի նրա ոտքը ու նա շարժվեց: Ես կարծում եմ, որ դստերս շուրջ ինչ որ անհասկանալի բան է կատարվում»:
Կինը համոզված է, որ թուրքերն իր աղջկան որակյալ օգնություն չեն կարող ցուցաբերել: Վիկտորիայի ծնողները պաշտոնապես դիմել է ՌԴ առողջապահության նախարարություն` աղջկան Մոսկվա տեղափոխելու խնդրանքով, սակայն պատասխան դեռևս չունեն: Մինչդեռ Մոսկվայից ասել են, որ ոչ մի գրություն իրենք չեն ստացել: Ու, բացի այդ, բոլոր ծախսերը խոստացել է հոգալ ապահովագրական ընկերությունը:






Facebook
Tweet This
Email This Post
