Մեկ մասնակից, բայց մեծ սպասելիքներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 28, 2011 9:22

Հունիսի  30-ին Մալազիայում կմեկնարկի  ծանրամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Այդ ստուգատեսին մեր երկրից կմասնակցի գերծանրքաշային Գոռ Մինասյանը: 17-ամյա մարզիկը մրցահարթակ դուրս կգա հուլիսի 7-ին: Նրանից սպասելիքները մեծ են: Հիշեցնենք, որ գյումրեցի մարզիկը 2010-ին դարձել էր Սինգապուրում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր, իսկ այս տարի ուժեղագույն է ճանաչվել աշխարհի պատանեկան առաջնությունում: Սեպտեմբերի 10-18-ը Ռումինիայում  անցկացվելու է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը, իսկ  օգոստոսի 12-22-ը Չինաստանում կարողությունները կփորձեն Համաշխարհային ուսանողական խաղերի մասնակից ծանրորդները: Նախատեսվում է, որ այդ ստուգատեսներում մեր երկիրն ավելի մեծ թվով մարզիկներ կներկայացնեն:

 

 

Դիտվել է 674 անգամ:
Print Friendly

Leave a Reply