Պատանիների համար` պատկառելի պարգևավճարներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 28, 2011 8:53

Ջերմուկում մեկնարկեց  շախմատի պատանեկան  միջազգային  մրցաշարը: Այն կավարտվի  հուլիսի 6-ին: Մրցաշարին, որը կազմակերվել է 6-րդ անգամ,  մասնակցում են մինչև 18 տարեկան 200-ից ավելի պատանիներ և աղջիկներ որ միայն Հայաստանից, այլև` Էստոնիայից, Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից: Մրցաշարն անցկացվելու է տարիքային 4 խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:Որշագրավ է, որ չեն անցկացվում մինչև 8 տարեկանների մրցումներ, երբ դա աշխարհում ընդունված է: Սահմանված է պարգևատրման հիմնադրամ` 2 մլն 500 հազար դրամ: Եթե նկատի ունենանք, որ մրցողները պատանիներ են, ապա այդ գումարը պատկառելի կարելի է համարել: Ահա թե դրամական ինչպիսի պարգևավճարներ են սպասում աչքի ընկնողներին.

18 տարեկաններ
1-ին տեղ` 180.000
2-րդ տեղ` 160.000
3-րդ տեղ` 140.000

14 տարեկաններ
1-ին տեղ` 150.000
2-րդ տեղ` 130.000
3-րդ տեղ` 110.000

12 տարեկաններ
1-ին տեղ` 130.000
2-րդ տեղ` 110.000
3-րդ տեղ` 100.000

10 տարեկաններ
1-ին տեղ` 120.000
2-րդ տեղ` 100.000
3-րդ տեղ` 80.000

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply