Պետերբուրգի դատարանը քրեական գործ չի հարուցել Ադրբեջանի` բռնաբարության մեջ մեղադրվող գլխավոր հյուպատոսի դեմ (վիդեո)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2011 0:24

Ռուսաստանի քննչական կոմիտեի Սանկտ-Պետերբուրգի բաժինը հրաժարվել է քրեական գործ հարուցել Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Գուդսի Օսմանովի նկատմամբ` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

«Օսմանովի հասցեին մեղադրանքները` իբր ոմն Այբենիզ Սամեդզադեին բռնաբարելու փաստի վերաբերյալ, որեւէ հիմք չունեն եւ չկա ծանր հանցագործության հանցակազմ»,- ասված է քննիչների որոշման մեջ:

Ադրբեջան գլխավոր հյուպատոսի դեմ հայտարարություն էր ներկայացրել Սամեդզադեն եւ նշել, որ Օսմանովը  բռնաբարել էր իրեն 2009թ. փետրվարի 25-26-ին:

Մարտի 19-ին Նովրուզի կապակցությամբ կայացած համերգի ժամանակ գլխավոր հյուպատոսին մեղադրել էին անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Երբ Օսմանովը փորձել էր բարձրանալ բեմ եւ ելույթ ունենալ, մի տղամարդ բարձրախոսով սկսել էր բղավել. «Նրան չի կարելի ձայն տալ: Նա անխիղճ մարդ է: Նա բարոյական իրավունք չունի ադրբեջանցի կոչվել»:

Տղամարդը նաեւ մեղադրել էր, թե Օսմանովը բռնաբարել է անչափահաս Այբենիզին: Վերջինս, ով նստած է եղել տղամարդու կողքին, եւս մեղադրանքներ էր հասցեագրել հյուպատոսին:

Դիտվել է 1594 անգամ:
Print Friendly

Leave a Reply