Հայտնաբերվել է ամենագարշահոտ կրոնավոր տղամարդն աշխարհում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2011 23:55

Հնդիկ Քայլաշ Սինգհը, ով փափագում է տղա ժառանգ ունենալ, հետեւել է քրմերի խորհրդին եւ հարսանիքից հետո, որը կայացել է 1974 թվականին, ոչ լողացել է, ոչ` սափրվել:

Խորհուրդը, սակայն, չի օգնել. Սինգհը 7 դուստր ունի, որոնցից ամենակրտսերը 16 տարեկան է, հաղորդում է Regions.ru-ն` վկայակոչելով բրիտանական The Daily Mail-ը:

Նման եզակի երդում տված հնդիկն ապրում է Գանգեսի ափին գտնվող Վարանասի քաղաքում, որտեղ 47 աստիճան տաքությունը սովորական ջերմաստիճան է: Սինգհն ամեն օր այդ շոգին խնամում է կովերին: Միակ հիգիենիկ ընթացակարգը, որին հետեւում է Սինգհը (բացի ձեռքերը լվալուց եւ բերանը ողողելուց) «կրակե բաղնիքն է». Սինգհը մարիխուանա է ծխում, աղոթում Շիվա Աստծուն եւ պարում կրակի շուրջը:

Զարմանալի չէ, որ նման «հոտավետ» մարդու կողքին ապրելը հեշտ չէ եւ անգամ նրա ընտանիքի անդամները մի անգամ փորձել են նրան նետել գետը, բայց Սինգհին հաջողվել է դուրս պրծնել ընտանիքի անդամների ձեռքից եւ փախչել:

«Նա ասում է, որ ավելի շուտ կմահանա, քան կլողանա  տղա ունենալուց շուտ»,- ասում է Սինգհի  60-ամյա կինը` Կալավատի Դեվին ու շարունակում. «Դա այնքան երկար է շարունակվում, որ մենք արդեն սովորել ենք»:

 

 

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply