Beeline սենսորային բրենդավորված սմարթֆոնները Android համակարգով արդեն վաճառքում են

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 27, 2011 23:47

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline U8500 բրենդավորված սենսորային սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին:

Beeline U8500 գործում է Android օպերացիոն համակարգի հիման վրա: Այն հագեցված է 3.2 Mpxl տեսախցիկով` տեսագրման հնարավորությամբ: Հեռախոսասարքն աշխատում է GSM եւ 3G ցանցերում, չափերն են` 58x112x12.8մմ, քաշը` 115 գր.: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում` 86500 դրամով:

«ԱրմենՏել ընկերությունը շարունակում է ընդլայնել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում ներկայացված բրենդավորված հեռախոսների տեսականին: Առաջարկելով նոր բազմաֆունկցիոնալ սմարթֆոն մատչելի գնով մենք բաժանորդներին հնարավորություն ենք ընձեռում առավելագույն հարմարվետությամբ օգտվել կապի միասնական օպերատորի ծառայությունների լայն տեսականուց»,- այս կապակցությամբ նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Սմարթֆոնի էկրանի անկյունագիծը 3,2 դյույմ է, չափը` 480×800 pxl: Հաղորդագցման հնարավորություններն են ` WAP, GPRS, EDGE, HSDPA, WiFi եւ Bluetooth: Հեռախոսի հիշողության ծավալը 512ՄԲ է, որը կարելի է ընդլայնել մինչեւ 32ԳԲ` Micro-SD հիշողության քարտի միջոցով: Սմարթֆոնն ունի mp3-նվագարկիչ եւ FM ռադիո: Beeline U8500 սմարթֆոնի երաշխիքային ժամկետն է 1 տարի:

 

 

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply