Բակո Սահակյանն Ասկերանում մասնակցել է նոր մարզադաշտի բացմանը

Պաշտոնական, Օրվա լուր | | June 27, 2011 18:37

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Ասկերան շրջկենտրոնում մասնակցել է նոր մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հաղորդում են, որ  նախագահը կարեւորել է մարզական նման օբյեկտների դերակատարությունը շրջկենտրոններում ու շրջաններում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման եւ առողջ սերնդի դաստիարակության գործում:

Նախագահ Սահակյանը արժեքավոր նվերներ է հանձնել մարզադաշտի շինարարությանը ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց:

Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Դիտվել է 1722 անգամ:
Print Friendly

Leave a Reply