Ռ. Պետրոսյան. «Կազանյան հանդիպումը բեկումնային չեղավ, սակայն այն չի կարելի տապալում համարել»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 27, 2011 18:25

Հայաստանում արտահերթ խորհրդարական ընտրությունների ոչ իրավական, եւ ոչ էլ քաղաքական հիմք չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը’ հավելելով, որ պետք չէ շարունակել ՀԱԿ- իշխանություն լարվածությունը. հազիվ կողմերի միջեւ երկխոսություն է ընթանում:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի խոսքով’ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանը պետք է լուծի իր ներքին խնդիրները:

Անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպմանը’ Ռ. Պետրոսյանը նշեց, որ այն բեկումնային չեղավ, բայց եւ չի կարելի տապալում համարել: Նրա խոսքով’ այս անգամ հանդիպումից հետո ադրբեջանցիները փոքր-ինչ զսպվածություն են դրսեւորում, որը պայմանավորված է երեք նախագահների հայտարարությամբ:

Գ. Եղիազարյանը նշեց, որ կազանյան հանդիպումը նշանակալից արդյունք չունեցավ. խնդիրը ժամանակավորապես երկարաձգվեց, եւ պետք է սպասել նոր զարգացումների:

 

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply