Գագիկ Ծառուկյանը հրավիրում է սփյուռքահայերին ներկայացնել Հայաստանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 27, 2009 15:27

313-bjni

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը կոչ է արել արտասահմանում բնակվող հայ մարզիկներին` հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

Երեկ արված հայտարարությունում մասնավորապես ասված է.«Կոչ եմ անում սփյուռքահայ բոլոր առաջատար մարզիկ-մարզուհիներին (Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներին)` հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո: Հայաստանի ազգային հավաքականները համալրող բոլոր հեղինակավոր և փորձառու մարզիկները հայրենիքում կապահովվեն բնակարանով, ավտոմեքենայով, բարձր աշխատավարձով (2000-5000 հազար ԱՄՆ դոլար) և անհրաժեշտ բոլոր այլ պայմաններով»:

Տարեվերջին, երբ ամփոփվում են մրցաշրջանի արդյունքները, հաճախ պարզվում է, որ  Եվրոպայի, աշխարհի առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկների թիվը շատ չէ:

Այդ բացը շտկելու նպատակով է արված հայտարարությունը:

Սփյուռքահայ մարզիկներից շատերը ցանկանում են համալրել Հայաստանի տարբեր մարզաձևերի հավաքականները, սակայն այդպիսիների մեջ բարձրակարգ մարզիկները քիչ են: Թերևս, այդ է պատճառը, որ կոչում հստակ ասվում է, որ խոսքը տիտղոսակիր մարզիկների մասին է, իսկ այդպիսիներին Հայաստան բերելը դժվար կլինի:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply