Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2011 18:18

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության երկրորդ բաժնի գլխավոր մասնագետ Վրեժ Դավթյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, վերջինս Երեւանի բնակչի կողմից իրականացվող շինարարակական աշխատանքների կապակցությամբ համապատասխան խախտումներ չարձագանքելու համար նրանից պահանջել եւ ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

 

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply