Միջազային քրեական դատարանը թույլատրեց Քադաֆիի ձերբակալությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2011 17:51

Հաագայի միջազգային  քրեական դատարանը  ձերբակալության  թույլտվություն  տվեց լիբիական առաջնորդ Մուամար  Քադաֆիի համար: Նմանատիպ  օրդեր տրվեց նաև նրա որդու` լիբիական  հետախուզության ղեկավար  Սեյֆ ալ-Իսլամի համար:

Նրանք մեղադրվում են մարդկության նկատմամբ «հանցագործություն» կատարելու մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ՄՔԴ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Քադաֆին հետախուզման մեջ է զանգվածային սպանություններ և ձերբակալություններ կազմակերպելու համար, որոնք  կատարվել  էին  այս տարվա փետրվարի առաջին 12 օրերին ` ապստամբության սկզբին, որի նպատակը Քադաֆիի 40-ամյա ռեժիմի տապալումն էր:

Անկարգությունները վերաճեցին  ցուցարարների ու Քադաֆիի կողմնակիցների միջև  զինված բախումների,ինչը հետագայում սատարվեց միջազգային հանրության կողմից:

Այդ ընթացքում ամերիկյան ռազմական ղեկավար Սեմուել Լոկլիրը ԱՄՆ կոնգրեսական Մայք Թերների հետ զրույցում ընդունել էր, որ ՆԱՏՕ-ն նպատակուղղված փորձում է ոչնչացնել Քադաֆիին, ուշադրություն չդարձնելով Բարակ Օբամայի բազմաթիվ հանրային հավաստիացումներին , թե իրենք  նպատակ չունեն տապալել Լիբիայի իշխանությունը:

Ադմիրալ Լոկլիրը  ղեկավարում է ՆԱՏՕ-ի միացյալ ուժերը, որոնց բազան Նեապոլում է: Նա ամերիկյան այն ուժերի հրամանատարն է , որոնք մասնակցում են Հյուսիս ատլանտյան դաշինքի լիբիական գործողություններում:

Թերները ընդգծում է, որ ինքը ՆԱՏՕ-ի նմանատիպ գործողություններին համաձայն չէ,-«Իմ կարծիքով ,ՆԱՏՕ-ի գործողությունները դուրս են գալիս քաղաքացիական անձերին պաշտպանելու սահմաններից: Այսպիսով,   Լիբիայի գործողության մասնակիցները  գերազանցում են իրենց լիազորությունները»,-նկատել է Մայք Թերները:

 

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply