Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը՝ Թուրքիայում (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2011 16:31

Աստղային զույգ Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը երեկ իրենց զբոսանավով ժամանել են Թուրքիայի Բոդրում քաղաք։

Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, երեկոյան ամուսինները զբոսնել են Բոդրումի փողոցներով ու խանութներով։ Փողոցում նրանց հայտնվելն իսկական իրարանցում է առաջացրել։ Մարդիկ ապշել են՝ տեսնելով հոլիվուդյան աստղերին։

Իսկ երբ լրագրողները փորձել են հարցեր ուղղել աստղային զույգին՝ Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսն արագացրել են իրենց քայլերը դեպի նավահանգստում իրենց սպասող զբոսանավը։

Նշենք, որ անցած շաբաթ Բոդրումում իր ռուս ընկերուհու` մոդել Իրինա Շեյկի հետ իր հանգիստն էր անցկացնում հայտնի ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

tert.am

 

 

Դիտվել է 947 անգամ:
Print Friendly

Leave a Reply