Հռոմի պապը` նոր լրատվական տիրույթի խմբագիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2011 15:59

Վատիկանը թողարկելու է  իր լրատվական  news.va ռեսուրսը, որը թարմացնելու է անձամբ Հռոմի պապը: Նոր տիրույթը, որն իր մեջ  ներառում է Վատիկանի բոլոր մեդիա ռեսուրսները, կներկայացվի հունիսի 29-ին` Հռոմի Բենեդիկտ XVI պապի ձեռնադրման 60-ամյակի  կապակցությամբ:  Կայքի  ստեղծման գործերին հետևում է անձամբ 84-ամյա պապը: news.va-ն ոչ միայն բոլոր հետաքրքրվողների, այլև Վատիկանի ներսում գերատեսչությունների միջև հաղորդակցությունների կարգավորման համար է: Ներկայումս Վատիկանն ինտերնետում ներկայացված է պաշտոնական  vatican.va կայքով, որը թողարկվել է 1995-ին, նախորդ պապի մասնակցությամբ: Վատիկանն այլ ռեսուրսներ էլ ունի, օրինակ YouTube-ի տեսահոստինգում  սեփական ալիքը:

 

 

 

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply