Մայրաքաղաքում կավելանա աղբամանների և աղբարկղերի քանակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2011 15:45

Մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերը, կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար հարմար ու անվտանգ անցուդարձ ապահովել: Այսպիսի պահանջ է դրվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում. «Կառուցապատողներից պետք է պահանջել շինարարական նորմերի պահպանում, որպեսզի Երևանի ու երևանցիների համար անհարմարություններ չստեղծենե,- շեշտել է քաղաքապետը:

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է խստորեն հետևել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը:

Մայրաքաղաքի փողոցների և մայթերի հարակից տարածքներում աղբահանությունը պատշաճ իրականացնելու նպատակով, բոլոր վարչական շրջաններին ավելի քան 1900 աղբարկղեր են հատկացվել:

Շարունակելով աղբահանության կազմակերպման թեման, Կարեն Կարապետյանը հանձնարարել է մինչ աղբահանության մրցույթի հայտարարելը և համակարգի կառավարումը նոր օպերատորներին հանձնելը, կարգավորել պայմանագրային դաշտը և ապահովել հավաքագրումների ցուցանիշը:

Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտադրել է գույքահարկի և հողի հարկի համար գանձվող վարձավճարների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը:

Անդրադառնալով քաղաքապետարանի այս տարվա ծրագրերով նախատեսված շինբարեկարգման աշխատանքների իրականացմանը, քաղաքապետի կողմից հետևողականության պահանջ է դրվել բարեկարգման աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելու մասով:

Բարեկարգման ծրագրի շրջանակում, հանձնարարվել է նաև գույքագրել և ընդհանուր գնահատական տալ մայրաքաղաքի ստորգետնյա անցումների այսօրվա վիճակի վերաբերյալ:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների, սիզամարգերի ու լանդշաֆտների խնամքն ապահովելու նպատակով, Կարեն Կարապետյանը հանձնարարել է գույքագրել ոռոգման ցանցի անհրաժեշտություն ունեցող տարածքները և տալ ֆինանսական գնահատական. «Մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները պետք է տեսանելի լինեն և այդ ուղղությամբ պետք է ունենալ հստակ կիրառական ծրագիրե,- նշել է քաղաքապետը:

Հանձնարարվել է նաև լուրջ ուշադրություն դարձնել այգիների և պուրակների կանաչ տարածքների խնամքին: Ուժեղացնել վերահսկողությունը հատկապես վարձակալությամբ տրված տարածքների ուղղությամբ:

Երևանի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում, «Երևանջուրե, «Երևանգազե և «Հայաստանի էլեկտրական ցանցերե ընկերություններին հանձնարարվել է ջրամատակարարման պոմպակայաններում, էլեկտրամատակարարման ենթակայաններում և գազաբաշխիչ կետերում ապահովել սանիտարական պատշաճ վիճակ և բարեկարգել այդ կառույցների տարածքներն ու արտաքին տեսքը:

 

Խորհրդակցության ընթացքում,  որպես բնակչությանը հուզող խնդիր, վարչական շրջանների ղեկավարների կողմից բարձրացվել է հատկապես ամռան ամիսներին ջրամատակարարման գրաֆիկների խախտման հետ կապված հարցը:

Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել հարցը, ընդգծելով, որ ընկերությունը պետք է բաժանորդների համար ապահովի որակյալ ծառայություն` պահպանելով ջրամատակարարման սահմանված ժամային գրաֆիկները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply