Նոութբուքը կարող է լիցքավորվել ստեղնաշարին հպումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2011 15:02

Մելբուռնի թագավորական տեխնոլոգիական  իստիտուտի հետազոտողներ առաջարկել են  նոութբուքի լիցքավորման համար այնպիսի էներգիա, որն անջատվում է  ստեղնաշարին հպումից: Գաղափարը կայանում է նրանում, որ ստեղները պատված են գերբարակ պյեզոէլեկտրիկ թաղանթով, որը  մեխանիկական էներգիան փոխարկում է էլեկտրականի: Այդ նպատակի համար պետք էր ստեղծել գերբարակ` նանոմետրանոց թաղանթ, որը դեռևս մշակման փուլում է: Պյեզոէլեկտրական թաղանթը կարող է բազմաթիվ կիրառություններ գտնել, օրինակ,  Orange  բջջային օպերատորը  վերջերս  ներկայացրել է բջջային հեռախոսների լիցքավորմամբ մարզաշապիկներ. Երաժշտության հնչյունները փոխարկվում են էլեկտրաէներգիայի:

 

 

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply