Հայաստանից` երկու մասնակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 27, 2011 14:34

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս տարվա սեպտեմբերի 1-5-ին Մոսկվայում կմասնակցի Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցաշարին, որը կանցկացվի արագ և կայծակնային խաղի կանոններով: Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը և Վլադիմիր Կրամնիկը: Զուգահեռ Ռուսաստանի մայրաքաղաքում կընթանա Բոտվիննիկի հիշատակին նվիրված նաև կանանց մրցաշար, որին կմասնակցի Էլինա Դանիելյանը: Հայ շախմատիստուհու մրցակիցները կլինեն Վիկտորյա Չմիլիտեն, Համփի Կոներուն և Տատյանա Կոսինցևան:

 

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply