Ջեք Ինգրեմը «կոտրեց» բոլոր ռեկորդները` մեկ օրում 215 հարցազրույց

Օրվա լուր | | August 27, 2009 13:01

jackingram-02-bigԱմերիկացի երգիչ Ջեք Ինգրեմը համաշխարհային ռեկորդ է սահմանել` մեկ օրում տալով 215 հարցազրույց· այս մասին հայտնում է «ИТАРТАСС»ը:

Չորեքշաբթի օրը Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ մինչ այդ նման ռեկորդ աշխարհում ոչ ոքի չի հաջողվել սահմանել:

39-ամյա Ինգրեմի հերթական ալբոմի` «Big dreams & high hopes»-ի թողարկումը մեծ իրարանցում է առաջացրել «country» ոճի սիրահարների շրջանում:

Երգիչը Նյու-Յորքի Բրուքլինյան կամրջի տակ իսկական մարաթոն է անցկացրել, որը շարունակվել է երեքշաբթի օրը առավոտվա ժամը 8-ից մինչև չորեքշաբթի առավոտվա ժամը 8-ը:

Հեռախոսով երգիչը հասցրել է պատասխանել ԱՄՆ շուրջ 50 նահանգներում, Կանադայում, Իռլանդիայում և Ավստրալիայում սփռվող ռադիոկայանների հաղորդավարների հարցերին:

Մամուլը նշում է, որ Ինգրեմը ոչ միայն պարզապես ռեկորդ է սահմանել, այլև ջնջել է երկրի երեսից այդ տարածքի նախորդ ռեկորդը` 96 հարցազրույց 24 ժամում:

«Այս երկու օրերից հետո ինձ պաշտոնապես այլևս բան չի մնում ասելու»,-ասել է երգիչը»:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply