Մուբարաքը հիվանդ է, սակայն չգիտեն ինչով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 27, 2011 12:33
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ գերատեսչությունները ապացույցներ չունեն, թե իբր Մուբարաքը քաղցկեղով հիվանդ է:
Այդ հիվանդության մասին ասել է նախկին նախագահի փաստաբան Ֆարիդ Ադ Դիբը:
Ինչպես նշել է Եգիպտոսի առողջապահության նախարարի օգնական Համիդ Աբազը, ներկայիս իշխանությունները ոչ մի տեղեկություն չունեն, թե իբր 2010-ին Մուբարաքին Գերմանիայում վիրահատել են: Արտասահմանյան մամուլն ժամանակին գրել է, որ Մուբարաքի լեղապարկն են հեռացրել Գերմանիայում:
Հունիսի 20-ին Մուբարաքի փաստաբանը հարցազրույցի ժամանակ ասել էր, իբր իր պաշտպանյալի Գերմանիայում վիրահատված չարորակ ուռուցքը մետաստազներ է տվել, ինչի հետևանքով նախկին նախագահի վիճակը գնահատվում է ծանր, սակայն ոչ կրիտիկական:






Facebook
Tweet This
Email This Post
